
Մենք ստեղծել ենք մի ծրագիր, որը թույլ է տալիս առցանց հետևել վերանորոգմանը և վերահսկել ծախսերը։
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
DigiBuild - Նախագծում, Շինարարություն, IT Վերահսկողություն
DigiBuild — ստուդիա, որտեղ նախագծումն ու շինարարությունը միավորված են մեկ միասնական տեխնոլոգիական համակարգի մեջ։
Մեր հաշվարկները ճշգրիտ և թափանցիկ են։ Արժեքը, ժամկետները և ծավալները որոշվում են նախապես՝ առանց թաքնված փոփոխությունների գործընթացի ընթացքում։ Դա նվազեցնում է ռիսկերը և բարձրացնում վստահությունը։
Մենք կիրառում ենք արհեստական ինտելեկտի թվային գործիքներ՝ սխալները բացառելու և նյութերի ծավալը ճշգրիտ հաշվարկելու համար։ Այդ մոտեցման շնորհիվ գրեթե մնացորդ չի մնում, իսկ խնայված միջոցները վերադարձվում են հաճախորդին։
Անձնական հարթակում հաճախորդը տեսնում է գնումների, փուլերի և ծախսերի ամբողջական հաշվետվությունը․ թափանցիկությունը դառնում է հարմարավետության մի մասը։
Հատուկ ծառայություն — Հաճախորդի Անձնական Քաբինետ
Դիզայնի, համալրման և շինարարության պայմանագիրը ստորագրելուց հետո դուք ստանում եք մուտք անձնական քաբինետ, որը ամբողջությամբ փոխում է վերանորոգման գործընթացը։
Այստեղ դուք կարող եք․
Հետևել բոլոր ֆինանսական գործարքներին — ծախսեր, գնումներ՝ ամբողջությամբ թափանցիկ։
-
Վերահսկել շինարարությունը առցանց — օրական ֆոտո և վիդեո հաշվետվություններ։
-
Դիտել աշխատանքների ընթացքն ու ժամկետները — ամբողջ պլան-գրաֆիկը մեկ տեղում։
-
Մասնակցել խմբային չաթ-հանդիպումներին՝ միաժամանակ դիզայների և պրոռաբի հետ։
-
Ստուգել աշխատանքի որակը և գնումների ընթացքը՝ իրական ժամանակում։
Անձնական քաբինետը ձեր լիարժեք վերահսկման և վստահության գործիքն է




ANTARAIN
80m2 Erevan
Նախագիծը կառուցման փուլում է, ավարտման ամսաթիվը 08.03.2026
Նախագիծը ստեղծված է երիտասարդ զույգի համար, որը գնահատում է ջերմ ու հարմարավետ միջավայրը։ Ստílը՝ ժամանակակից վինտաժ՝ տաք երանգներով, բնական փայտով, հյուսվածքներով և մեղմ լուսավորությամբ։ Մենք համադրել ենք ժամանակակից լուծումները վինտաժային կերպարով, ստեղծելով հանգիստ, հավասարակշռված և գեղագիտական տարածք։

AXALKALAKI
600m2 Georgia
Նախագիծը կառուցման փուլում է, ավարտման ամսաթիվը 20.05.2026
Պատվիրատուն պահանջել էր բացառել թուրքական արտադրության նյութերը։ Ինտերիերը ստեղծվել է սկանդինավյան ոճով՝ բնական նյութերով և հանգիստ գունապանակով։ Երկրորդ հարկում նախագծվել են տարբեր հանգիստի գոտիներ։ Նախագիծը ամբողջությամբ տեղավորվել է բյուջեի, ոճի և ժամկետների մեջ։



